Օլիգարխներին պատկանող սուպերմարկետները, օգտվելով իրենց մենաշնորհային հնարավորություններից, անհավասար մրցակցության միջոցով գիշատչաբար դուրս են մղում փոքր եւ միջին խանութներին` դրանց սեփականատերերին ստիպելով փակել իրենց բիզնեսը: Այդ մասին ասվում է «Նախախորհրդարան» շարժման տարածած հայտարարության մեջ:

«Նրանցից շատերը սնանկանում են եւ բռնում արտագաղթի ճանապարհը:

«Նախախորհրդարանը», մտահոգված լինելով այս իրավիճակով, 2013 թ. հուլիսի 12-ին  Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքի ժամանակ կոչ է արել ընտրության հնարավորության դեպքում սուպերմարկետների փոխարեն գնումներ կատարել փոքր եւ միջին խանութներից, ինչի շնորհիվ մենք կարող ենք օգնել փոքր կամ միջին բիզնես ունեցող եւ ժողովրդի մեծամասնության դժվարին կյանքով ապրող մեր մերձավորին ու նրա ընտանիքին, նպաստել արտագաղթի նվազեցմանը, ինչպես նաեւ չհարստացնել մեզ կեղեքող օլիգարխներին»,- նշել են հայտարարության հեղինակները: