Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմում սեպտեմբերի 3-ին կբացվի Եվրոպայի ամենամեծ գրադարանը՝ 35 հազ. քառակուսի կմ մակերեսով: Շենքի կառուցման համար մոտ

290 մլն դոլար է ծախսվել, ասված է հոլանդական  Mecanoo ճարտարապետական բյուրոյի հաղորդագրությունում:

10-հարկանի շենքում տեղակայված է նաեւ Շեքսպիրյան հուշասրահ, գրում է NEWSru.com-ը:

Նոր գրադարանի բացման պատիվը վերապահվել է պակիստանցի աշակերտուհի Մալալա Յուսուֆզային, որը հայտնի է թալիբների ռեժիմի տակ գտնվողների կյանքի  մասին պատմող իր բլոգով: Աղջիկը նախորդ տարի տուժել էր, երբ թալիբները հարձակվել էին դպրոցական ավտոբուսի վրա, հայտնում է BBC –ն: