Մեքսիկական «Ծոցի կարտել» թմրակարտելը որոշել է օգնել երկրի բնակչությանը, որը տուժել է «Ինգրիդ» փոթորկից: Նրանք բնակիչներին սննդամթերք են հասցնում:

Կարտելը սեպտեմբերի 22-ին սոցկայքերում համապատասխան տեսաուղերձ է տեղադրել: Հանցագործների նախաձեռնությունն ուրախությամբ ողջունել է ժողովուրդը:

Նախաձեռնության հեղինակ հանցագործները պնդում են, որ դա անում են սրտանց՝ որեւէ շահ չհետապնդելով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: