Փոքր օդանավի օդաչուն հարկադիր վայրէջք է կատարել Չիկագոյի գլխավոր մայրուղիներից մեկում:

Փորձարարական օդանավը թռչում էր լճի վրայով, երբ ղեկի հետ խնդիրներ են ծագել: Օդանավը սկսել է ճոճվել: Օդաչու Ջոն Պեդերսենը խոստովանել է, որ ինքը վախեցել է, թե օդանավը մաս-մաս կլինի հենց օդում` թռիչքի ժամանակ:

Պեդերսենը որոշել է վայրէջք կատարել Լեյկ  Շոր դրայվում` Չիկագոյի Միչիգան լճի երկայնքով ձգվող կենտրոնական մարուղիներից մեկում:

Բարեբախտաբար վայրէջքը հաջող է անցել: Ոչ ոք չի տուժել, հայտնում է ՆՏՎ-ն` վկայակոչելով Associated Press-ը: Օդանավը միայն թեթեւակի հարվածել է երկու մեքենայի: Մայրուղին մի քանի ժամով փակվել է: