Հաջողությամբ է պսակվել հանրահայտ օդաչու Ռոլան Գարոսի երթուղին կրկնելու փորձը: Նա առաջին օդաչուն է եղել, որը ուղիղ հարյուր տար առաջ Միջերկրական ծովն անցել է օդային ճանապարհով:
Morane-Saulnier, որը ֆրանսիացի ճանապարհորդի սարքի պատճենն է, վայրէջք է կատարել թունիսական Բիզերտա քաղաքի մոտակայքում: Թեեւ արտաքուստ սարքը նման է բնօրինակին, սակայն շարժիչն ավելի ժամանակակից է, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Թռիչքն իրականացրել է 29-ամյա փորձառու օդաչու Բատիստ Սալին: Թռիչքի ժամանակ նրան ուղեկցել են 3 ժամանակակից օդանավեր եւ 1 գերթեթեւ կարգի թռչող սարք:
Նույն օրը՝ սեպտեմբերի 22-ին, եւս մեկ թռիչք է իրականացվել՝ նվիրված Ռոլան Գարոսի թռիչքի 100-ամյակին:











