Հնդկաստանի Մումբայ քաղաքում շենքի փլուզման զոհերի թիվն աճել է 25-ի, հայտնում է Հնդկաստանի փրկարարական ծառայությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 5 զոհերի մասին:
Մումբայում շինության փլուզման արդյունքում զոհվել է 5 մարդ
Հնդկաստանի Մումբայ քաղաքում սեպտեմբերի 27-ին հինգհարկանի շենք է փլուզվել:
Մումբայում փլուզվել է հինգհարկանի շենքը
Փլատակների տակ կարող են լինել տասնյակ մարդիկ: Փրկել հաջողվել է 32 մարդու, այդ թվում նաեւ` մի երեխայի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Փլուզված շենքը կառուցվել էր 1980թ.: Տեղի լրատվամիջոցները նշում են, որ իշխանությունները տեղյակ են եղել, որ շենքն անմխիթար վիճակում է գտնվում:











