Բժիշկները Մումբայում 5 հարկանի շինության փլուզման արդյունքում հաղորդում են 5 մարդու մահվան մասին: Տարբեր տվյալների համաձայն՝ փլատակների տակ մնում է 40-100 մարդ: Փլատակների տակից հաջողվել է դուրս բերեւել եւ հիվանդանոց ուղարկել 16 մարդու:

Փրկարարական օպերացիան վերջին ժամերին դանդաղել է հորդառատ անձրեւի պատճառով: Դեպքի վայրում են գտնվում 12 հրշեջ ավտոմեքենա, փրկարարներ, ոստիկաններ, իշխանության ներկայացուցիչներ:

1980թ կառուցված շինությունում եղել 28 սենյակ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հնդկաստանում շինությունները հաճախ են փլուզվում: Որպես կանոն, խոսքն այնպիսի շինությունների մասին է, որոնք կառուցվել են առանց շինարարական նորմերի պահպանման կամ բոլորովին ապօրինաբար: