Աշխարհում խոշորոգայուն նարնջագույն ադամանդը կվաճառվի Շվեյցարիայում: Տորգերը տեղի կունենան Christie`s աճուրդի տան ղեկավարության ներքո:

Քարը կշռում է 15 կարատ: Փորձագետները այն գնահատում են մի քանի տասնյակ մլն դոլար: Նարնջագույն ադամանդները համարվում են ամենահազվադեպ հանդիպողները, նրանց արժեքը զգալիորեն գերազանցում է սովորական անգույն քարերի շուկայական գինը, գրում է Life News-ը:

«Նրա գույնը շատ վառ ու հարուստ է: Այն մուգ է, միաժամանակ շատ վառ: Փաստացի դա նարնջի կլեպի գույնն է, թեեւ պատահում են նաեւ դեղին քարեր»,-պատմել է Christie՝s առեւտրի տան գլխավոր զարդագործ Ռաուլ Կադակին: