Կիեւի Բեսարաբսկայա հրապարակում Ուկրաինայի ՆԳՆ աշխատակիցները «Սոկոլ» հատուկ ջոկատի աջակցությամբ ձերբակալել են 37-ամյա «օրենքով գող» Գադի Կալոյանին (մականունը՝ «Գարրի Կալլո»), որը քրեական միջավայրում առավել հայտնի է որպես Օնիկ: Նրա հետ ձերբակալել են նաեւ նրա թիկնապահին՝ Զոհրաբ Օզմանյանին, հաղորդում է «Փրայմ Քրայմը»:

Հենց նույն օրը դատարանը վճռել է արտաքսել նրան երկրից եւ արգելել նրա մուտքն առաջիկա երեք տարիների ընթացքում:

Ինչպես «Փրայմ Քրայմ» գործակալությունն էր հաղորդել, ավելի վաղ Հայաստանի քաղաքացի, ազգությամբ եզդի Գադի Կալոյանը Մոսկվայում «թագադրվել էր» նախորդ տարվա հուլիսի 12-ին՝ Դեդ Հասանի կողմնակիցների կողմից:

Եթե Կալոյանին Ռուսաստան արտաքսեն, նրան կպահեն ապօրինի ներգաղթյալների համար նախատեսվող ճամբարում՝ մինչեւ նրան արտաքսելը: