ԱՄՆ Օրեգոն նահանգի բնակչուհի Միսթի Մոզերը լոբու տուփի միջից օձի գլուխ է գտել: Կինը ընթրիք պատրաստելիս սառեցված լոբու փաթեթում տարօրինակ բան է նկատել: Սկզբում նրան թվացել է, թե լոբիներն իրար են կպել, սակայն շուտով հասկացել է, որ իր դիմաց օձի սառած գլուխ է, հայտնում է Metro-ն:
Միսթի Մոզերի խոսքով՝ ինքը ցնցվել է, հաղորդում է Vesti.ru-ն:
Արդյունքում ամերիկուհին փաթեթը խանութ է վերադարձրել, որտեղից գնել էր լոբին: Սուպերմարկետի ղեկավարությունը խոստացել է հետաքննել տվյալ միջադեպը:











