Դանիացի լրագրողը տեսանկարահանել է, թե ինչպես են հատուկ ծառայության մարտիկները ծեծում ցուցարարներին։ Երեւում է, թե բերկուտցիներն ինչպես են ոտքերով հարվածում բողոքողների գլխին։ Ընդ որում՝ վերջիններիս չեն դիմադրում։ Դանիացի լրագրողը գիշերը Մայդանում է եղել եւ կարողացել է արձանագրել Եվրոմայդանի «մաքրման» ողջ դաժանությունը։
Առավոտյան ժամը 4:00-ի սահմաններում Եվրոմայդանը դադարեցրել էր գոյությունը։ «Բերկուտի» մի քանի հազար աշխատակիցներ ցրել էին ցուցարարներին։ Հատուկ ստորաբաժանման ջոկատները փակել էին դեպի Մայդան տանող ստորգետնյա անցման մուտքը, փոխանցում է The Kiev Times-ը։
Հիշեցնենք, եվրաինտեգրման կողմնակիցները Մայդանում բողոքի ցույց էին անում՝ ընդդեմ կառավարության՝ ԵՄ-ի հետ ասոցացումից հրաժարվելու որոշման։











