2007թ. «Աշխարհի ամենատգեղ շուն» տիտղոսը նվաճած Էլվուդ անունով շնիկը անսպասելիորեն սատկել է:

Էլվուդը չիխուախուայի և չինական կատարազարդ տեսակի շների խառնուրդ էր: 8-ամյա շունը սատկել է Գոհաբանության տոնի առավոտյան:

Huffington Post-ը տեղեկացնում է, որ նրա տերը` Քերեն Քուիգլին,  պատմել է, որ շունը վերջին մի քանի ամիսների ընթացքում առողջական խնդիրներ է ունեցել, բայց իրեն լավ է զգացել:

Էլվուդը մուգ գույնի էր և առանց մազածածկույթի, գլխին ունեցեր սպիտակ մազափունջ, միշտ կախված երկար լեզու։

Կալիֆոռնիայում տեղի ունեցած «Աշխարհի ամենատգեղ շուն» միջոցառման ժամանակ հաղթելուց հետո Էլվուդը դարձել էր համացանցի սիրելին: Նա իր կյանքի ընթացքում մասնակցել էր ավելի քան 200 միջոցառումների՝ օգնելով հազարավոր դոլարներ հավաքել շահույթ չհետապնդող կենդանիների կազմակերպությունների համար: