Լոռու մարզի Գուգարք գյուղում գազի պայթյունի հետեւանքով տուժած երիտասարդները գտնվում են Վանաձորի բժշկական կենտրոնում, նրանց վիճակը միջին ծանրության է: NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, տուժածները ստացել են առաջին եւ երկրորդ աստիճանի վնասվածքներ:

Տղաներից մեկն ընկերների հետ ողջ օրը տանն է եղել, իսկ ծնողները բացակայել են: Ամբողջ օրը տանից գազի ուժեղ հոտ է զգացվել, բայց երիտասարդներն առանձնապես չեն անհանգստացել: իսկ պայթյունը որոտացել է լոգարանում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 13-ին, ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման: Պարզվել է, որ 10-րդ փողոցի թիվ 28 տանը տեղի է ունեցել գազից պայթյուն, ինչից 19-ամյա Ն. Ս.-ն, 20-ամյա Տ. Ա.-ն եւ 21-ամյա Ա. Խ.-ն տեղափոխվել են Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն: