Մամուլն արձանագրում կամ կտրում է այն, ինչ իրեն է պետք։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ում ի նկատի ուներ խորհրարանի խոսնակը, ասելով «հաստավիզ լրագրողներ»։
«Դուք պատվիրատո՞ւ եք։ Ուշադիր չեք լսում... մամուլն իրենց ինչ պետք է միշտ դա է արձանագրում կամ կտրում։ Իմ խոսքը վերաբերվում էր այն մամուլին, որը պատվերներ է կատարում եւ հաստավիզը դա... դա ձեզ չի առնչվում»,- ասաց Հ. Աբրահամյանը, հավելելով, թե իրեն ուղղված ավելի կարեւոր հարցեր չունեն լրագրողները։











