Հայտնի է դարձել Կրասնոյարսկ-Մոսկվա չվերթն իրականացնող Boeing 737 օդանավում կռիվ սարքած ուղեւորի անունը: Նա Ռուսաստանի Չենյաբինսկի նահանգապետի նախկին տեղակալ Անդրեյ Տրետյակովն է:
Տրետյակովը զբաղեցրել է նաեւ «Ռոսգեոլոգիայի» գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, հայտնում է Gazeta.ru-ն:
Բացի դրանից` հայտնի է դարձել նաեւ կռվի պատճառը: Տղամարդուն չեն թողել մտնել օդանավի բիզնես-դասի զուգարան, եւ վերջինս ուղեկցորդին 10 հարված է հասցրել:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կրասնոյարսկ-Մոսկվա չվերթի օդանավը հարկադիր վայրէջք էր կատարել Նովոսիբիրսկում` օդանավում սկսված կռվի պատճառով: Ուղեկցորդը տեղափոխվել էր հիվանդանոց. նա ուղեղի ցնցում էր ստացել:











