Նախկինում գողության և տարբեր աստիճանի վնասվածքներ հասցնելու համար հինգ անգամ դատապարտված և երկու ամիս առաջ համաներմամբ ազատ արձակված՝ Երևանի 31-ամյա բնակիչ Գարեգին Ավետիսյանը դեկտեմբերի 11-ին բերման է ենթարկվել ոստիկանության Արագածոտնի քրեական վարչություն՝ զենքի գործադրմամբ գույք հափշտակելու մեղադրանքով:
Գարեգինը դեկտեմբերի 11-ին Վանաձորից Երևան վերադառնալու համար տաքսի է վերցրել, վարորդին ներկայացել Հակոբ անունով և ասել, թե իր մոտ խոշոր դրամ է, որը կմանրի տեղ հասնելուն պես: Ապարանն անցնելուց հետո հանել է գուլպայի մեջ թաքցրած դանակը՝ վարորդին սպառնալով՝ պահանջել գումար եւ ավտոմեքենան։ Վարորդն իջել է մեքենայից, այնուհետև զանգահարել ոստիկանություն: Գարեգինը առևանգել է մեքենան, որոշ ժամանակ անց ճանապարհային ոստիկանները նրան կանգնեցրել են և հարբած վիճակում տեղափոխել Արագածոտնի մարզային վարչություն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ է հարուցվել, կատարվել է նախաքննություն:











