Անգլիայում գողը ինժեներական ընկերությանը պատկանող 30 հազար ֆունտ արժողությամբ «Ֆոլքսվագեն Քրաֆթեր» մակնիշի մեքենան, որի մեջ եղել է 10 հազար ֆունտ արժողությամբ ապրանք, իսկ հետո մեքենայի մեջ մնացած՝ ընկերությանը պատկանող հեռախոսից հաղորդագրություն է ուղարկել ընկերության տնօրենին՝ նշելով. «Շնորհավոր Սուրբ Ծնունդ. Ես գողացել եմ քո ֆուրգոնը»:
Տեսախցիկը ֆիքսել է գողությունը, որում երևում է` ինչպես է ընկերության տնօրեն 42-ամյա Թոնի Անդերթոնը մեքենան կայանում, հետո դուրս գալիս մեքենայից, որ առաքումը հասցնի հաճախորդին: Իսկ երբ նա հեռանում է, փողոցի մյուս մայթին մեկ այլ մեքենա է կանգնում, որից կասկածյալը իջնում է, անցնում փողոցը, հանգիստ մոտենում «Ֆոլքսվագեն Քրաֆթեր» -ին, բացում դուռը, համոզվում, որ բանալիները մեքենայի մեջ են, հետո արագ ցատկում է մեքենայի մեջ ու հեռնաում:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ Թոնի Անդերթոնը բացի մեքենայի բանալիներից մեքենայում թողել է ընկերությանը պատկանող բջջային հեռախոսը, որից էլ օգտվել է մեքենա առեւանգողը։
Նա ոչ միայն հաղորդագրություն է ուղարկել տնօրենին, այլև զանգահարել է ընկերության հաճախորդներին և ծաղրել նրանց:
Ոստիկաններին դեռ չի հաջողվել գտնել գողին, որը 40 հազար ֆունտի վնաս է հասցրել ինժեներական ըկերությանը:











