FEMEN-ի ներկայացուցչուհին գերմանական քաղաքում տապալել է սուրբծննդյան պատարագը:

FEMEN-ի կիսամերկ ակտիվիստուհին պատարագի ժամանակ բարձրացել է Քյոլնի Kolner Dom տաճարի խորանին: Նրա մարմնի վրա գրված է եղել «I Am God!» (Ես եմ Աստված): Այդ կերպ FEMEN-ն իր բողոքն է արտահայտել աբորտների քրեականացման վատիկանյան քարոզչության դեմ: Այս մասին հաղորդում է շարժման մամուլի ծառայությունը:

«Կնոջ վերարտադրողական կարողությունը վերարտադրելու ցանկությունը կրոնը հավասարեցնում է նացիոնալ-սոցիալիզմի, ազգայնականության ու նման հակահումանիստական գաղափարախոսությունների հետ»,-ասվում է շարժման պաշտոնական կայքում: