Կին ազատամարտիկները այսօր՝ դեկտեմբեր 26-ին, հավաքվել են Ազատության հրապարակում, որտեղից պատրաստվում են երթով շարժվել ՀՀ նախագահի նստավայր՝ իշխանությունների հոգիների հանգստության համար մոմավառություն կազմակերպելու։
«Սատկած Կառավարության սատկած իշխանավորության համար եմ մոմավառություն անում»,- ասաց ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը։
Հավաքված ազատամարտիկներին հրապարակում դիմավորեցին մի խումբ ոստիկաններ՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, որն արգելեց կանանց մոմերով երթ կազմակերպել՝ հայտնելով, որ հասարակական վայրերի օգտագործման կանոնները խախտում են։
«Եկեք միասին գնանք եկեղեցի եւ այնտեղ մոմ վառենք»,- առաջարկեց Օսիպյանը։
«Ես մոմ եմ վառում մեռած հոգիների համար, իսկ իմ մեռած հոգիները նախագահականում են»,- հակադարձեց տիկին Սուսաննան։
Այս պահին տիկին Սուսաննան ու Օսիպյանը շարունակում են բանակցել։











