Ռուսաստանի Կազան քաղաքում հետաքննում են դեկտեմբերի 30-իօն տեղացիների եւ կովկասցիների միջեւ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի դեպքը: Գործով ձերբակալվել են Կազանի երկու բնակիչներ, որոնք հրահրել են ծեծխկռտուքը: Մոտ երկու տասնյակ անձանց ծեծկռտուքը իրավապահները նկատել էին արտաքին տեսադիտման համակարգի միջոցով: Ոստիկաններին տեսնելով՝ կռվարարները փախել էին, բայց երկուսին ձերբակալել էին:

Ծեծկռտուքը հրահրել էին կազանի երկու բնակիչներ՝ 20 եւ 18 տարեկան: Կաստետներ, գազային բալլոներ եւ դանակներ կիրառելով՝ նրանք հարձակվել էին կովկասցիների վրա: 19 տարեկան երկու անձանց տեղափոխել էին հիվանդանոց:

Ներկայումս որոշվում է երկու անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը: