Պերուի հյուսիսային Կախամարկա քաղաքում քաղաքացիական պարեկ ներկայացող մի մեծ խումբ հարձակվել է Ալոնդրա գիշերային ակումբի վրա՝ զինված երկաթե ձողերով, մտրակներով: Հարձակվողները եղել են դիմակներով կամ շարֆերով փակած:

ITN հեռուստաալիքի փոխանցմամբ, նրանք դաժանաբար ծեծել են գիշերային ակումբի աշխատակիցներին եւ պարուհիներին: Լրջորեն տուժել են մոտ հինգ տասնյակ կանայք, որոնք մտրակի հարվածներ ստացել մարմնի փափուկ մասերին:

Հարձակվողները նշել են, որ այդկերպ պայքարում են անբարոյականությունների եւ մարմնավաճառության դեմ: Ոստիկանությունն ընդհանրապես չի արձագանքել, եւ հարձակվողները հեռացել են՝ ակումբի ղեկավարությանը զգուշացնելով, որ հաջորդ անգամ ավելի դաժան են լինելու: