ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում բենզալցակայանի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է 83-ամյա վարորդը կորցրել մեքենայի կառավարումը, հարվածել բենզալցակայանի աշխատողին եւ լիցքավորման պոմպին, որի հետեւանքով հրդեհ է առաջացել, իսկ աշխատողը վնասվածքներ է ստացել:
Տեսագրությունում երեւում է` ինչպես է բենզլցակայանի աշխատողը մի մեքենա լիցքավորելուց հետո վերադառնում եւ կանգնում երկու լիցքավորման պոմպերի մեջտեղում, այդ պահին մեկ այլ մեքենա մտնում է բենզլացակայան, կորցնում կառավարումը, հարվածում աշխատողին եւ լիցքավորման պոմպին, ինչից հրդեհ է առաջանում: Բենզալցակայանի աշխատողը մեքենայի ուժեղ հարվածից ընկնում է փողոցի երթեւեկելի հատվածը, հետո փորձում ոտքի կանգնել, բայց չի կարողանում:
Վարորդը մեքենան հեռացնում է կրակից, իսկ բենզալցակայանի մեկ այլ աշխատող կրակմարիչով փորձում է հրդեհը հանգցնել:
Sky News-ը տեղեկացնում է, որ վարորդին չեն դատել: Ոստիկանները փորձում են պարզել վթարի պատճառները:
Վարորդը պատմել է, որ ինքը ցանկացել է լիցքավորել իր մեքենան, մտել է բենզալցակայան, փորձել է արգելակել, բայց պատահաբար ոտքը դիպչել է արագացման ոտնակին եւ ինքը կորցրել է մեքենայի կառավարումը:
Վորորդը ներեղություն է խնդրել սպասարկողին վնասվածքներ պատճառելու համար, որը գտնվում է հիվանդանոցում:











