Սուրբ ծննդյան օրը՝ հունվարի 7-ին, Ուկրաինայի Նիկոլաեւսկի շրջանում փոքրիկ տղան մնացել է ալյումինե բիդոնում:

Այդ մասին ահազանգը փրկարարները ստացել են ժ. 14:00-ին:

Ծնողները փորձել են ինքնուրույն հանել երեխային, բայց փորձերը զուր են անցել: Ստիպված են եղել փրկարարներ կանչել:

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության հաղորդմամբ՝ տղային ազատելու համար վթարափրկարարական գործիք է կիրառվել, որով զգուշությամբ կտրել են բիդոնը եւ ազատել երեխային: Փոքրիկ տղան ոչ մի վնասվածք չի ստացել: