Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանությանը տեղի ունեցած միջադեպի հետեւանքով երկու ոստիկանի նկատողություն է հայտարարվել: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ բուհում ծառայություն իրականացնող ոստիկաններից մեկին հայտարարվել է նկատողություն, մյուսին՝ խիստ նկատողություն:

Մասնավորապես, Ս. Բաղդասարյանին հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ Գ. Ղասաբօղլյանին՝ նկատողություն:

Հիշեցնենք, որ ոստիկաններն ու Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները փակել էին գլխավոր մուտքը՝ թույլ չտալով լրատվամիջոցներին ներս մտնել ու մասնակցել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանությանը։Նրանք հայհոյել էին լրագրողներին, իսկ վերջիններս այդ փաստի առթիվ դիմել էին ոստիկանություն ՄԻՊ