ԱՄՆ-ում 54-ամյա կինը վթարի ենթարկվելուց և մեքենայով սառած լճակն ընկնելուց հետո միայն չնչին վնասվածքներ է ստացել:

Ճանապարհային տեսախցիկը ֆիքսել է պատահարը, որում երևում է` ինչպես է Էն Սփիսը կորցնում մեքենայի կառավարումը, մեքենան դուրս է գալիս երթևեկելի գոտուց, թռչում արգելապատնեշի վրայով և ընկնում 15մ ներքև գտնվող սառած լճակը:

Երբ շտապօգնությունը դեպքի վայր է հասել, կինը եղել է գիտակից վիճակում: Նրան տեղափոխել են հիվանդանոց:

My Fox 9-ի փոխանցմամբ, ենթադրվում է, որ եթե լճակն ամբողջովին սառած չլիներ, լիճը կարող էր դառնալ կնոջ գերեզմանը։

Ոստիկանության նախնական վարկածով, վթարի պատճառը մերկասառույցն է եղել: