Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն վերջին 9 ամիսների ընթացքում առջին անգամ երեւացել է հանրության առջեւ: 87-ամյա Կաստրոն Հավանայում այցելել է կուբացի գեղանկարիչ Ալեքսիս Լեյվայի արտ-ստուդիա:
«Կաստրոն ողջունեց նկարիչներին եւ բնակիչներին, որոնք հուզմունքով ծափահարեցին նրան», գրել է կուբայական կառավարական Granma թերթը:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կաստրոյի այցելությունը արտ-ստուդիա համընկել է դիկտատոր Ֆուլհենսիո Բատիստայի ռեժիմի անկումից հետո Կաստրոյի Հավանա փառահեղ մուտքի 55-ամյակին:











