Շանթ Հարությունյանին եւ մյուս քաղբանտարկյալներին ազատելու պահանջով բողոքի երթը Ազատության հրապարակից դեպի Գլխավոր դատախազության շենք դեռ չի սկսվել, սակայն Ազատության հրապարակում արդեն մեծ թվով քաղաքացիներ կան, այդ թվում՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, որն այսօր առավոտյան գնացել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ եւ փորձել տեսակցել Շանթ Հարությունյանին, սակայն նրան թույլ չեն տվել։
«Ինձ համար Շանթ Հարությունյանը առաջատար քաղաքացի է։ Ինքը ոչ մի առնչություն չունի ոչ հոգեբուժարանի, ոչ քրեակատարողական հիմնարկի հետ։ Ես եկել եմ զորակցելու որպես Հայաստանի քաղաքացի, որովհետեւ նա այս պայքարի առաջամարտիկներից մեկն է, զուլալ հայ է։ Ես եկել եմ նաեւ դատապարտելու քաղբանտարկյալների առկայությունը երկրում»,- լրագրողներին աաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Փետրվարից Րաֆֆի Հովհաննիսյանը վերսկսում է ակտիվ քաղաքական կյանքը. «Պետք է պայքարը շարունակել, չպետք է սահմանափակվել։ Ես իմ համալիր խոսքը կասեմ փետրվարին, բայց շարունակելու եմ գալ ու մասնակցել բոլոր այսպիսի երթերին։ Դրա համար քաղաքական դիրքորոշումը կարեւոր չէ»։
Ազատության հրապարակում է նաեւ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, մոր հետ, ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ։




Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











