ԱՄՆ բնակչուհի Մոլլի Սքայլերը երկու կիլոգրամանոց սթեյքը կերել է 2,5 րոպեում, հաղորդում է The Daily Telegraph-ը: Այժմ նա կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելուն:

Նա ռեկորդը սահմանել է Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի ռեստորանում, որը իր այցելուների շրջանում մրցույթն անցկացնում է 1948-ից ի վեր: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն:

Մոլլիի ճաշկերույթը տեսանկարահանվել է: Նախկին ռեկորդը սահմանել էր կանադացի Պետեր Չերվինսկիին, ով երկու կիլոգրամանոց մսի կտորը կերել էր 6 րոպե 48 վայրկյանում: