Չինաստանում հազարավոր մարդիկ հետեւել են՝ ինչպես են երկու խոզեր մինչև վերջին շունչը կռվում իրար հետ: Խոզերի կռիվը Չինաստանի Լեյշան շրջանում տարածված մարզաձև է. երկու արու խոզեր հանդիսատեսի առջև այնքան են կռվում իրար հետ, մինչև նրանցից մեկը սատկում է:

In 2 East Africa-ն տեղեկացնում է, որ կենդանիների պաշտպանները ցանկանում են վերջ տալ չինական այս սովորույթին, սակայն փառատոնի կազմակերպիչները դեմ են նման որոշմանը, քանի որ դա հին չինական ավանդույթ է:

Չինաստանում բացի խոզերի պայքարից տարածված է նաև ձիերի և գոմեշների կռիվը, որի ժամանակ կենդանիները միմյանց դեմ արյունոտ պայքար են մղում այնքան ժամանակ, մինչև կենդանիներից մեկը սպանում է մյուսին: