Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են 4 անգլիացի պատանիներ ավտոբուսից իջնելուց հետո դաժանորեն ծեծում 66-ամյա թոշակառուին եւ ծաղրում ականջներ չունենալու պատճառով:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ ավտոբուսում երիտասարդները սկսել են խոսքերով և ժեստերով վիրավորել հաշմանդամին, ծաղրել նրան, իսկ երբ նա ավտոբուսից իջնել է, 14-16 տարեկան պատանիները հետապնդել են նրան և ծեծի ենթարկել:
Խուլ թոշակառուին գլխի, դեմքի և մարմնի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկաններին դեռ չի հաջողվել գտնել պատանիներին։













