Հունվարի 10-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցած՝ գրող, ազատամարտիկ Լևոն Խեչոյանի հոգեհանգստին ներկա էին նրա ընկերները, գործընկերները, մարտական ընկերները, քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ։
«Նա պետք է լիներ այն ամբիոնը, որից պետք է դաստիարակվեր մերօրյա սերունդը։ Նման մարդկանց հեռանալով ոչ միայն ակյունաքար է պոկվում, այլ կամարը պահող, ամրացնող սեպաքարն է փլվում, որով կամարի իրողությունն է կասկածի տակ դրվում։ Կորուստն անգնահատելի է։ Ինքը գնաց՝ ավելի քան չասված, չլսված, իր մտքերը, իր մաքրությանը մարդկանց չտված, իր մաքրությամբ, իր նվիրումով մարդկանց չվարակած»,- NEWS.am-ին ասաց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի դեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։
«Մեզանից հեռացավ ոչ միայն մեր լավ ընկերը, այլեւ այսօրվա լավագույն արձակագիրը։ Խեչոյանը մի ուրիշ տեսակ արձակ էր ստեղծում»,- ասաց գրականագետ Վազգեն Գաբրիելյանը։
Հայաստանի գրողների միության անդամ, «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի դափնեկիր, ժամանակակից հայ արձակի ամենավառ դեմքերից մեկի` Լեւոն Խեչոյանին վերջին հրաժեշտը կտան հունվարի 11-ին, ժամը 12:00-14:00-ը, Ծաղկաձորի Կեչառիս վանքային համալիրում։ Նույն օրը, ժամը 14:00-ին, նրան կհուղարկավորեն Հրազդան քաղաքի ընտանեկան գերեզմանատանը:
Նենք, որ ավտոբուսները Կեչառիս կմեկնեն հունվար 11-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի գրողների միության շենքի մոտից:











