Թեմզա գետը հունից դուրս է եկել եւ ջրածածկ արել Օքսֆորդշիր, Բաքինգհեմշիր կոմսությունների եւ մայրաքաղաք Լոնդոնի արեւմտյան մի քանի բնակավայրեր։
Հաղորդվում է, որ տեղի բնակիչներին օդերեւութաբանները նախապես զգուշացրել էին սպառնալիքի մասին: Այդ պատճառով էլ շատերը ժամանակին նախապատրաստվել էին. արժեքավոր իրերը տեղափոխել էին անվտանգ վայրեր, պատրաստել էին ավազի պարկեր եւ մակույկներ, որոնք այժմ հաջող փոխարինում են մեքենաներին:
Հանգստյան օրերին նոր ջրհեղեղների վտանգ կա:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն ուրբաթ օրը այցելել էր Ուիթնի քաղաք, որտեղից ինքը խորհրդարան էր անցել, եւ որը նույնպես տուժել էր աղետից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ջրհեղեղներ են նկատվում նաեւ Սոմերսեթ, Դեւոն եւ Կորնոուլ կոմսությունների որոշ քաղաքներում:











