Թուրքիայի խորհրդարանում հունվարի 10-ին իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) եւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունների պատգամավորների միջեւ ծեծկռտուքի տեսագրությունը հայտնվել է ինտերնետում։
Թուրքիայի իշխող կուսակցության կողմից խորհրդարանի Արդարադատության հանձնաժողովի նիստում ներկայացվել է Դատավորների եւ դատախազների բարձրագույն խորհրդի լիազորությունները սահմանափակող օրինագիծը։ Ընդդիմադիր «ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորները, տեղեկանալով, որ վերոնշյալ կառույցից որեւէ ներկայացուցիչ չկա եւ օրինագիծը փաստորեն Արդարադատության նախարարին դարձնում է միանձնյա որոշում կայացնող, կոչ են արել հետաձգել քննարկումնը, մինչե տեղի կունենան փոփոխություններ օրինագծի մեջ։
Այս ամենը դուր չի եկել իշխող կուսակցության պատգամավորներին։ Ընդդիմադիր պատգամավորները սկսել են վանկարկել «ֆաշիզմին ճանապարհ չենք տա, ամեն տեղ անօրինականություն է, ամեն տեղ կոռուպցիա» կարգախոսները, որից հետո վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։
Ինտերնետում հայտնված տեսագրության մեջ երեում է, թե ինչպես է պատգամավորներից մեկը թռիչք-հարված իրականացում, իսկ մեկ այլ տեղ երեւում են թե ինչպես են իրար հարվածում iPad պլանշետներով։











