Տոկիոյում շուրջ 100 ճապոնացիներ մասնակցել են «Շինտո» փառատոնին, որի ժամանակ մասնակիցները միայն վարտիքով և բանդանայով մտել են լողավազանի սառը ջրիմեջ  և գրկել հսկա սառցե կտորները` իրենց հոգիներն մաքրելու համար:  Փառատոնի ժամանակ դրսում ջերմաստիճանը եղել է 6 աստիճան:

Ըստ ճապոնական ավանդության՝ ձմեռային այս ծիսակատարությունը մաքրում է մարմինն ու հոգին և նրանց մոտեցնում առեղծվածային ոգիներին, որոնք հաջողություն են բերում:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ ծիսակատարությունը նշվում է ամբողջ Ճապոնիայում, բայց միայն մի քանի ծայրահեղականներն են սառցե բեկորներ գրկում, մյուսները  սովորաբար ցայվում սառը ջրով կամ թաղվում ձյան մեջ։

«Շինտոն» չունի աստված կամ աստվածներ, հիմնադիրներ և գլխավոր պատվիրաններ, այն թույլ է տալիս մարդկանց հետևել տարբեր կրոնների, պարզապես սովորեցնում է բարոյական սկզբունքներ։