Համացանցում տեսագրություն է տարածվել, որում երևում է` ինչպես է փոքրիկ աղջիկը անակնկալի գալիս, երբ հայրը նրան տանում հորեղբոր տուն և ներկայացնում իր երկվորյակ եղբորը:
Աղջիկը զարմացած նայում է մեկ հորը, մեկ հորեղբորը, իսկ երբ հորեղբայրը հոր գրկից նրան կանչում է իր մոտ` աղջիկն առանց վարանելու գնում է նրա մոտ և շարունակում զարմացած հայացքով նայել երկվորյակներին:
Մի քանի վայրկյան հորեղբոր գրկում մնալուց հետո նա վերադառնում է հոր գիրկը և վերջապես ընկերանում հորեղբոր հետ, ժպտում նրան և ձեռքի ափով ու բռունցքով ողջույնի ժեստեր փոխանակում նրա հետ:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ Liveleak կայքում տեղադրվելուց հետո տեսագրությունը մեկ օրում 1 մլն դիտում է ունեցել:











