Հատուկ ուժերի վետերան և «Քունգֆուի» սև գոտի ունեցող բրիտանացի խանութպանը փայտի կտորով հետապնդել է իր խանութ մտած և բեյսբոլի մականով եւ մուրճով զինված դիմակավոր գողերին:
Երբ գողերը մտել են խանութ և գումար պահանջել, խանութի տերն ասել է. «Եթե գումար եք ցանկանում, ուրեմն ստիպված կլինեք գալ և ստանալ այն»:
44-ամյա Դարիուս Ադինեհը որոշել է, որ ինքը թալանչիներին չի հանձնելու իր վաստակած գումարը և մի կտոր փայտ ձեռքն առած՝ վռնդել է նրանց խանութից եւ նույնիսկ հետապնդել փողոցում։
Daily Mail-ը տեղեկացնում է, որ հաճախորդներից մեկը զանգահարել է ոստիկանություն, սակայն մինչև ոստիկանների դեպքի վայր հասնելը գողերին հաջողվել է փախչել։
Ոստիկաններին դեռ չի հաջողվել բռնել հանցագործներին:











