Ննջարանում տեղադրված տեսախցիկի միջոցով շան տերը կարողացել է պարզել, թե ինչու է ինքն առավոտյան ուշանում աշխատանքից:
Ամեն անգամ, երբ զարթուցիչը զանգել է, շունը մտել է սենյակ և թաթով հարվածելով զարթուցիչի կոճակներին՝ անջատել այն:
Տեսագրությունում երևում է` ինչպես է շունը մտնում սենյակ, երբ զարթուցիչը սկսում է զանգել, մի քանի վայրկանի ընթացքում անջատում այն ու դուրս գալիս սենյակից:
Daily Mail-ը հաղորդում է, որ տեսագրությունը համացանցում տարածվելուց հետո երկու օրվա ընթացքում 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել, սակայն չի նշում, թե որտեղ է դեպքը տեղի ունեցել։











