Հանրապետության հրապարակում հունվարի 13-ին տոնական համերգով դիմավորեցին հին տոմարով Նոր տարին:

Երգիչ-երգչուհիների մասնակցությամբ գալա համերգով եզրափակվեցին ամանորյա միջոցառումները մայրաքաղաքում։

Հրապարակում տոնական տրամադրություն էր, մարդիկ պարում էին եւ ձայնակցում երգի կատարողներին: Իսկ փոքրիկներին զբաղեցնում էին մեծ թվով ձմեռ պապիկներն ու ձյունանուշները։