Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանդես է եկե որպես դիջեյ: Նրա դեբյուտային ելույթը, որը կայացել է հունվարի վեցին, հրապարակվել է YouTube-ում:

Նախագահը, կանգնելով դիջեյի վահանակի մոտ, մի քանի թուրքմենական հիթեր է նվագել: Բացի այդ, նախագահը բարձրախոսի միջոցով երգել է մի քանի երգեր:

Ներկաներին նախագահի ելույթը դուր է եկել:

Նշենք, որ Ադրբեջանում հայտարարել են, որ թուրքմեն նախագահը ադրբեջանական երգի ռեմիքս է պատրաստել: