Հունվարի 18-ին, ժամը 15։30-ին ավարտվեց ազատության հրապարակում ընդդեմ կենսաթոշակային բարեփոխման մեկնարկած հավաքը, եւ մեկնարկեց երթը նախապես հայտարարված երթուղիով՝ Ազատության Հրապարակ-Հյուսիսային Պողոտա-Աբովյան Փողոց-Ամիրյան Փողոց-Մաշտոցի Պողոտա-Ազատության Հրապարակ: Երթի մասնակիցները մեծ թվով ոստիկանների ուղեկցությամբ Մաշտոցի պողոտայով թեքվեցին դեպի Սայաթ Նովա փողոց, ապա Աբովյան փողոց։ (ֆոտոռեպորտաժ)
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթի մասնակիցների թիվն այնքան մեծ է, որ փողոցն ու մայթերը գրեթե ամբողջությամբ փակ են։ Սայաթ Նովա փողոցում ոստիկանները պատ են կազմել եւ թույլ չեն տալիս, որ ցուցարարները դուրս գան փողոց։
Երթից առաջ նախաձեռնության անդամները կոչ արեցին չտրվել սադրանքներին եւ խաղաղ երթ անցկացնել։ Նրանք պատահական անցորդներին նույնպես կոչ են անում միանալ իրենց պայքարին։
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նախապես զգուշացրեց, որ չխոչընդոտեն երթեւեկությունը, չխախտեն կանոնները, իսկ իրենք կապահովեն երթի անվտանգությունը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











