Ծովի 12 մետր խորությամբ հատակին ամուսնության առաջարկություն ստանալուց հետո կինը շոկի մեջ է ընկել և հազիվ խեղդվելուց փրկվել:

27-ամյա Էնթոնի Թեյլորը ընկերուհու հետ Թուրքիայում հանգստանալու ժամանակ որոշել է յուրահատուկ ձևով նրան ամուսնության առաջարկություն անել: Նա ամեն ինչ  նախօրոք պլանավորել է, և երբ անգլիացի զույգն արդեն եղել է ծովի հատակին, նրանց ուղեկցորդը Էնթոնիի ձեռքն է տվել տախտակը, որի վրա  գրված էր «Կամուսնանա՞ս ինձ հետ»:

26-ամյա Ստեֆանի Վոլքերը, տեսնելով գրությունն անակնակալի է եկել, քթով շունչ է քաշել, նրա դիմակի մեջ ջուր է լցվել և աղջիկն սկսել է խեղդվել: Բարեբախտաբար, ուղեկցողը նրան օգնության է հասել, և երբ հարսնացուն իրեն լավ է զգացել, Էնթոնին նրա մատին ադամանդյա մատանի է դրել:

Daily Mail-ը տեղեկացնում է, որ յուրահատուկ ձևով արված ամուսնության առաջարկության շնորհիվ, հարսնացուն հաղթել է մրցույթում և որպես մրցանակ ստացել իր երազանքների հարսանեկան զգեստը: