Ոստիկանությունը հրապարակել է հունվարի 20-ին Առատաշեն գյուղում բնակվող նախկին կնոջը, ամուսնուն ու նրանց վագոն տնակը հրկիզած՝ Երևանի բնակիչ Լևոն Համբարձումյանի եւ վագոն-տնակի կադրերը։

Հիշեցնենք, որ այրվածքներ ստացած կնոջն ու ամուսնուն տեղափոխել էին Երևանի ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: Բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր:

Լևոն Համբարձումյանը բերման է ենթարկվել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Մանրամասները` Ոստիկանության տեսանյութում: