Google Chrome բրաուզերում հայտնաբերել են խոցելիություն, որը թույլ է տալիս գաղտնալսել ու ձայնագրել օգտագործողների խոսակցությունները: Այն պահին, երբ մարդն այդ բրաուզերով բացում է կայք, որը նախատեսում է ձայնի ձայնագրման հնարավորություն, բոլոր խոսակցությունները ֆիքսվում են անգամ կայքը փակելուց հետո: Ձայնագրվում են բոլոր խոսակցությունները, որոնք տեղի են ունենում համակարգչի մոտ:

«Թույլ կետը» հայտնաբերել ու դրա մասին իր կայքում գրել է իսրայելցի ծրագրավորող Տալ Ատերը, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Այդ մասին նա Google-ին տեղեկացրել է 2013-ի սեպտեմբերի 13-ին: Ընկերությունը խոստացել է վերացնել թերությունը երկու շաբաթների ընթացքում, իսկ իսրայելցին հավակնում է մրցանակ ստանալ:

Սակայն Google-ում կարծում են, որ Ատերի հայտնաբերած թերությունը վտանգավոր չէ: