Մարդն այնքան էր սովորել փաթեթեներ ուտել, որ նույնիսկ ստիպված էր գողանալ դրանք մթերային խանութներից՝ ախորժակը բավարարելու համար:
23-ամյա Ռոբերթը Թեննեսի նահանգի Օքլենդ քաղաքից, պլաստիկ փաթեթ առաջին ագմա փորձել էր 7 տարեկանում: 16 տարի է անցել այն ժամանակից, երբ նա սովորել էր տարօրինակ «ուտեստին», ու այս ընթացքում նա նվազագույնը 60 հազար փաթեթ է կերել: Mail Online-ի լրագրողների գնահատականների համաձայն՝ այս քանակությունը բավարար է ֆուտբոլային դաշտը ծածկելու համար:
Ռոբերթի յուրաքանչյուր օր սկսվում է նրանից, որ ուտում է մեկ փաթեթ: Նախաճաշին գերադասում է կապույտ փաթեթները, որոնցում ԱՄՆ-ում սովորաբար թերթ են առաքում: Երբեմն ցանկությունը բավարարելու համար նա նույնիսկ շրջում է մոտակայքում: Իսկ պոլիէթիլենային քաղցի ժամանակ երբեմն թափանցիկ փաթեթներ է գողանում մթերային խանութներից, հաղորդում է FedPost.ru-ն:
Ռոբերթը համարում է, որ տարբեր գույն ունեցող փաթեթները տարբեր համ ունեն: Այդ մասին նա հայտնել է TLC հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ ամենից համովը կապույտն է: Երբեմն Ռոբերթը մեկուկես օրվա ընթացքում սովորոկան սնունդ չի օգտագործում, քանի որ կշտանում է փաթեթներով:
Չնայած նրան, որ պոլիէթիլենը կարող է վնասել լյարդն եւ աղիքները, Ռոբերթի ստուգումների արդյունքում առողջության հետ կապված որեւէ խնդիրներ չեն հայտնաբերվել:











