Ձմռան ամիսներին Գյումրիի ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների համար կարեւորագույն խնդիրը համարվում է վառելիքի հայթայթումը: Այդ նպատակով, «Շիրակ կենտրոնը» ընթացիկ ձմռանը նախաձեռնել է «10.000 պարկ վառելափայտ անօթեւան ընտանիքներին» ակցիան:

Այս ձեռնարկի շրջանակներում, վառելափայտի հերթական խմբաքանակը հնարավոր դարձավ ձեռք բերել Baf (Կրթենք այլընտրանքային ապագան ՀԿ նախագահ Արտուշ Եղիազարյան) կազմակերպության նախաձեռնությամբ, Շվեյցարիայի Ժնեւ քաղաքի մի խումբ հայերի նվիրատվության շնորհիվ:

Ներկայացվող տեսանյութը Գյումրիի տնակային ավաններում բնակվող տասնյակ ընտանիքներին վառելափայտի, հագուստի եւ սնունդի բաժանման, ինչպես նաեւ նրանց ապրելակերպի մասին է: