Միակ խնդիրը, որի համար արժե պայքարել եւ գնալ ռիսկի, դա օրինական իշխանություն ձեւավորելու խնդիրն է ընտրությունների միջոցով. այն ինչ Հայաստանում գոյություն չունի: Այս մասին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ձեռնարկած՝ «Զրույց թեմայի շուրջ» նոր հաղորդաշարի անդրանիկ թողարկման ժամանակ նշել է Կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

«Եթե օրինական ձեւավորված իշխանություն չկա, իշխանափոխության իմաստը ո՞րն է: Որպես արդյունք ունենք այն, որ ցանկացած իշխանություն, որը չի ձեւավորվել ժողովրդի կողմից, ունի նույն որակը»,-կարծիք է հայտնել նա՝ հավելելով, որ երբ ասում են իշխանափոխություն, հարց է ծագում, թե ով է լինելու հաջորդ ուզուրպատորական իշխանությունը:

«Հնարավո՞ր է Հայաստանում վերացնել իշխանության ուզուրպացման հնարավորությունը: Սա շատ կարեւոր հարց է: Մեր երկրում 18 տարուց ավելի կա արմատական խնդիր. Պետական իշխանությունը պերմանենտ յուրացվում է այս կամ այն խմբերի ու անձերի կողմից»,-ընդգծել է փորձագետը:

Մանրամասները հաղորդման տեսանյութում: