Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ եւ հոլիվուդյան հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերը տեսաուղերձով դիմել է ուկրաինացիներին, որտեղ իր աջակցությունն է հայտնել եվրոմայդանին:
Մասնավորապես, նա հաջողություն է ցանկացել Ուկրաինայի ժողովրդին «ժողովրդավարության եւ ազատության համար խաղաղ պայքարում»:
Նշվում է, որ ավելի վաղ Շվարցենեգերը արդեն աջակցություն էր հայտնել «ՈՒԴԱՐ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյին եւ ուկրաինացիներին, այդ մասին գրելով Twitter-ի իր բլոգում, հաղորդում է «Կորեսպոնդենտ»-ը:
«Մտքով աջակցում եւ լավագույն ցանկություններն եմ հղում իմ ընկեր Վիտալի Կլիչկոյին եւ ողջ ուկրաինացի ժողովրդին, որը ցավում է ժողովրդավարության համար»,-գրել է դերասանը:











