Ճապոնիայում ձկնորսը 3մ երկարությամբ հսկա կաղամար է որսացել:
Mirror-ը տեղեկացնում է, որ երբ կաղամարին բռնել են, այն կենդանի է եղել, բայց մինչև ափ հասնելը սատկել է:
Կաղամարի երկարությունն առանց շոշափուկների 3մ է, սակայն փորձագետների կարծիքով, մինչև վնասվելը այն եղել է մոտ 8 մետր:
Բնակիչները սկսել են հաշվարկներ անել, թե 100կգ-անոց կաղամարը քանի մարդու կարող է կերակրել, եթե դրանից սաշիմի (ճապոնական ուտեստ) պատրաստեն, բայց նրանց տեղեկացրել են, որ հսկա ձուկն իր մեջ չափից շատ ամոնյակ է պարունակում և չի կարելի ուտել:
Հունվարին ճապոնացի ձկնորսներն արդեն մի քանի հսկա կաղամար են որսացել:











