ԱՄՆ Ինդիանա նահանգում տեղի ունեցած ձնամրրիկի պատճառով 40 մեքենաներ, որոնցից շատերը եղել են կցորդներով, բախվել են իրար, ինչի հետևանքով 3 մարդ մահացել է և ավելի քան 20-ը` վիրավորվել:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, զանգվածային վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ ձյունամրրիկը տեսանելիության մակարդակը նվազեցրել է մինչեւ զրոյի:

Փրկարարներից 5 ժամ է պահանջվել վթարի ենթարկված մարդկանց դեպքի վայրից տեղափոխելու և մեքենաների կույտը մայրուղուց հեռացնելու համար: