Վանաձորի 29-ամյա բնակիչ Գրիգոր Տեր-Հովհաննիսյանին դեկտեմբերի 24-ին Մեքենաշինարարների փողոցում վիճաբանության ժամանակ մի քաղաքացու դանակով հարվածելու համար մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին կետով։ Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 24-ին կեսգիշերն անց. Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության բաժին հայտնել էին, որ Մեքենաշինարարների փողոցից իրենց մոտ մի քաղաքացի է տեղափոխվել պարանոցի ծակած կտրած վերքով։

Ոստիկաններին տուժողը պատմել էր, որ այդ օրը վեճի էր բռնվել ինչ-որ անծանոթ տղաների հետ, փորձել էր դանակով հարվածել տղաներից մեկին, բայց երկուսն էլ վայր էին ընկել, և և հենց այդ ժամանակ ինչ որ մեկն իրեն դանակով հարվածել էր։ Տուժողը կարծիքով՝ իրեն դանակով հարվածած տղայի անունը Գրիշա է։

Օպերատիվ գործողությունների արդյունքում ընդամենը մեկ շաբաթ անց Գրիշան հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում